Արևելյան քաղցրավենիքն Արևմտյան Հայաստանի համով։
Մեր մասին
Գաղտնի 3 բաղադրիչները
Մեկ տուփում`
Մարաշը Կիլիկիան Հայաստանի բնակավայրերից է՝ հայտնի նշանավոր ասեղնագործությամբ: Ասեղնագործությունը կտորի վրա գծագրելու ու թելերը մեկը մյուսին հյուսելով գործվածք ստեղծելու մասին է, որոնցից յուրաքանչյուրը մշակույթի ու պատմության արտացոլում է: Այս փիլիսոփայությունն է ոգեշնչել Մարաշի հրուշակեղենին. չէ՞ որ քաղցրեղեն պատրաստելիս էլ ընտրում ենք բաղադրիչները, որոշում ձևն ու հյուսում միմյանց՝ ծնունդ տալով համի, որի գաղտնիքները պահպանվել ու փոխանցվել են սերնդեսերունդ: Մարաշի ասեղնագործությունը պահանջում էր մանրակրկիտ ու համբերատար աշխատանք, ճիշտ այնպես, ինչպես այժմ Մարաշիի հրուշակեղեն պատրաստելու գործընթացը: Թելերը զգուշորեն հյուսվում էին իրար ու ստեղծվում էին գլուխգործոցներ, որոնց մասին մինչ օրս խոսվում է: Ոգեշնչվելով այս ավանդույթներից՝ մենք հյուսում ենք բաղադրիչներն ու ստեղծում համեր, որոնք կտպավորեն ձեզ իրենց երանգներով: |
Վայր, որտեղ արևելյան քաղցրեղենի համը պատմում է Արևմտյան Հայաստանի ավանդույթների մասին:
Մարաշիի քաղցրեղենի համը կարող ես վայելել տեղում կամ ընտրել և տուն տանել Քո ամենասիրելի տեսակները։